«Ժողովուրդ» րթին մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ հանդիպումից:

«Տեղեկացանք, որ ի սկզբանե հանդիպումն այլ բովանդակության մեջ է նախատեսված եղել, սակայն հաշվի առնելով վերջին օրերի իրադարձությունները՝ այլ ընթացք է ստացել: Մասնավորապես, նախատեսված էր եղել, որ այդ հանդիպումը վերաբերելու էր ոստիկանապետի պաշտոնակատարի գործունեությանը՝ ամփոփելու համար նրա աշխատանքները, ոստիկանական համակարգի փոփոխությունների հարցը եւ այլն, սակայն պատգամավորների հիմնական հարցերը վերաբերել են վերջին օրերի իրադարձություններին եւ քաղաքացիական ակտիվիստների շրջանում ձերբակալություններին:

Մասնավորապես, պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչու է ոստիկանությունը նրանց բռնել, տարել, հետաքրքրվել են նաեւ, թե ինչու վերջիններիս կողմից հայհոյանք տալու դեպքում որեւէ հետեւանք չի եղել:

Եվ հարցերի այս տեղատարափից հետո ոստիկանապետի պաշտոնակատարը փորձել է արդարանալ, բացատրել, որ իրենք միայն տեղեկություն են ունեցել զենք, զինամթերք պահելու մասին, եւ նրանց տարել են ստուգելու համար՝ հայտարարելով, թե որեւէ անօրինական բան չեն արել:

Պատգամավորներին շատ է մտահոգել հատկապես հայհոյանքի փաստը, սակայն Սարգսյանը հայտարարել է, թե այդ մասով իրենք որեւէ անելիք չունեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել