Գաղտնիք չէ, որ արյան խումբը ձեր բնավորության և զգայական ինքնազգացողության վրա ազդող գործոններից մեկն է: Առաջարկում ենք ծանոթանալ արյան առաջին խումբ ունեցողների առանձնահատկությունները:

Ահա թե ինչ է հայտնի առաջին խմբի արյուն ունեցողների մասին:

Նախ, նրանց բախտն այնքան էլ չի բերել առողջության տեսանկյունից: Առաջին խմբի մարդիկ հակված են խոցերի, վահանաձև գեղձի հիվանդությունների, հորմոնալ համակարգի խախտումների, և ամենից հաճախ տառապում են յոդի պակասից: Նրանք բոլորից հաճախ տառապում են ավելորդ քաշից և ունենում են անցանկալի ուռուցքներ:

Եվ ամեն դեպքում այս մարդկանց բախտը զարմանալիորեն բերել է. ինչո՞ւ.

Որովհետև արյան այդ խումբն ունեցող մարդիկ կարևոր դեր են խաղում մեր հասարակության մեջ: Սովորաբար նրանք ունենում են առաջնորդի էներգիա և կենտրոնացման հմտություններ, որոնք հասու չեն մյուսներին:

Ճապոնացիները, որոնք արյան խմբերի տեսությանը վերաբերում են այնքան լուրջ, որքան մենք աստղագիտությանը, վաղուց գիտեն, որ առաջին խմբի մարդիկ յուրահատուկյ են: Հենց նրանց են նախընտրում տալ կազմակերպչական պարտականություններ:

Արյան առաջին խումբ ունեցող մարդիկ ամենապատասխանատու, կազմակերպված և կենտրոնացված մարդիկ են: Նրանց տրամաբանական մտածողությունը բոլորից ուժեղ է, և նրանք տիրապետում են «որսորդների մտածողությանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել