Ոչ բոլոր աղջիկներն են անկեղծ ասում, թե իրականում ինչ են ցանկանում, քանի որ նրանք վախենում են եսասեր երևալ։ Այդ պատճառով պետք չէ ճնշում գործադրել նրանց վրա։ Բավական է միայն ծանոթանալ այս ցանկին։

Նախաձեռնող եղեք, ինչպես և պետք է լինեն բոլոր տղամարդիկ։ Ներկայացնում ենք 5 բան, որը ձեր զուգընկերուհին ամենայն հավանականությամբ ցանկանում է փորձարկել անկողնում։

Նա ցանկանում է, որ դուք նրա հաճույքի մասին հոգ տանեք այնպես, ինչպես հոգ եք տանում ձեր հաճույքի մասին

Եսասեր մի եղեք։ Այս ոսկե կանոնը կիարռելի է ոչ միայն անկողնում, այլ նաև ամբողջ կյանքում։ Վստահ եղեք, որ բավականին ուշադրություն եք դարձնում նրա կարիքներին։

Մտահոգություն հայտնեք պաշտպանության վերաբերյալ

Ոչ բոլոր կանայք են նախատեսում հղիանալ։ Իսկ եթե դա այդպես է, ապա ինչու եք ենթադրում, որ նա իր երեխայի հայր ձեզ է պատկերացնում։ Հարգեք նրա ցանկությունը։

Նրան կուլմինացիա նվիրեք

Պետք չէ չափից շատ չարչարվել։ Ամեն ինչ պետք է բնական լինի։ Իհարկե տղամարդն ավելի հեշտ է հասնում օրգազմին, սակայն ձեր ձեռքերում է՝ անել այնպես, որպեսզի նույն բանը զգա նաև սիրելի աղջիկը։

Շփվող եղեք, բայց ոչ շատ

Այստեղ կարևոր է գտնել ոսկե միջինը, քանի որ ոչ բոլորն են սիրում ավելորդ շարժումներ և խոսակցություններ։ Պետք է հերթականություն սահմանեք համառության և հոգատարության միջև, որպեսզի նա կարողանա էմոցիաների առավելագույն սպեկտորը զգալ։ Հավասարակշռություն պահպանեք։

Տանը հագուստ պահեք նրա համար, քանի որ նա կարող է մնալու ցանկություն հայտնել

Եթե դուք պլանավորել եք գիշերը միասին անցկացնել, ապա տրամաբանական է, որ նրան տնային որևէ հագուստ պիտի առաջարկեք։ Նախօրոք մի քանի մաքուր վերնաշապիկ պատրաստեք։ Սա ամենաքիչն է, որ դուք կարող եք անել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել