Հայերն ու հույները երկու հնագույն քրիստոնյա ազգեր են, որոնք հազարավոր տարիեր շարունակ կողք կողքի են ապրել: Հաճախ կարող ենք լսել, որ հայերն ու հույները միմյանց եղբայրներ են կոչում:

Ազգականնե՞ր են, արդյոք, հայերն ու հույները

Ժամանակակից հայերի նախնիները կարող են լինել հնդեվրոպական մուշկերը, որոք Հայկական լեռնաշխարհ են հասել Բալկանյան թերակղզուց մ.թ.ա. դեռևս հազարավոր տարիներ առաջ: Նրանք, հետևաբար, հույների նախնիների պոտենցիալ ազգականներն ու հարևաններն են եղել:

Այսինքն՝ հայերն ու հույները կարող են իրար ավելի մոտ լինել, քան հնդեվրոպական մյուս ժողովուրդները: Չնայած այս վարկածի գոյությանը՝ մասնագետները դեռ ոչ մի հստակ փաստ չեն արձանագրել:

Ե՞րբ են հայերն ու հուները ծանոթացել

Հայերն ու հույները հնագույն քրիստոնյաներ են, չնայած որ դավանում են քրիստնեության տարբեր ճյուղեր, հայերը՝ առաքելական, հույները՝ ուղղափառ:

Հայերի ու հելլենների միջը կապը ստեղծվել է դեռևս V դարում: Հայաստանի «Արմենիա» անվանումը տվել ու աշխարհում տարածել են հենց անտիկ հույն գիտնականները:

Մած Հայքը Տիգրան Մեծի օրոք հելլենիստական մշակութային ուժգին ազդեցության տակ է գտնվել: Լավագույն օրինակներից մեկը հայկական հեթանոսական Գառնու տաճարն է, որը կառուցվել է մ.թ.ա. I դարում դասական հունական ոճով:

Հայերենում պահպանվել են հելլենիստական խոսքից որոշ արտահայտություններ, օրինակ՝ ժամանակակից հայկական արժույթի անվանումը՝ «դրամը», ծագել է հունական դրամի՝ «դրահմայի» անվանումից:

Իսկ հունական այբուբենը մասամբ որպես հիմք է ընդունել Մեսրոպ Մաշտոցը՝ հայ գրերը ստեղծելիս:

Հայերը Հունաստանում

Հայկական համայնքը Հունաստանում հնագույններից մեկն է: Դրա արմատները հասնում են մինչև մ.թ.ա. III դար՝ Ալեսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակներ:

Միջնադարյան Բյուզանդիայում հայերը ողջ երկրում մեծ ու հարուստ համայնքներ էին հիմնում: Նրանք կայսրության կարևոր ու կառավարող դասն էին համարվում՝ պետական այրեր, հրամանատարներ և անգամ կայսրեր:

Ժամանակակից հույն-հայերի մեծ մասը XX դարում Արևմտյան Հայաստանից Հունաստան գաղթած հայերի հետնորդներն են: Սակայն Հունաստանում աշխատում են նաև ՀՀ քաղաքացիներ:

Աթենքում գործում են հայկական դպրոցներ, ֆուտբոլային ակումբ՝ «Արմենիկներ»: Հայերը միակ ազգային փոքրամասնությունն են Հունաստանում, որին ճանաչել են պաշտոնապես:

Հույները Հայաստանում

Իրենց հերթին՝ Հայաստանում հույների համայնք ևս կա: Այն կազմում են պոնտական հույները, որոնք դեռևս մեկուկես դար առաջ գաղթել են Թուրքիայի արևելքից: Համայնքը Հայաստանում այնքան էլ մեծ չէ և կազմում է ընդամենը 2-3 հազար հույն: ԽՍՀՄ տարիներին Հայաստանում բնակվում էր մոտ 12-15 հազար հույն, սակայն նրանց մեծ մասը տնտեսական խնդիրների պատճառով գնաց Հունաստան 90-ական թվականներին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել