Armsport.am-ը գրում է.

Փետրվարի 10-16-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը ներկայացված կլինի 10 ըմբիշով: Հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը լրագրողների հետ զրույցում խոսել է մարզիկների ընտրության մասին՝ անդրադառնալով նաև առանձին քաշերին:

-Պարոն Սահակյան, ԵԱ-ին մեկնող կազմն ինչպե՞ս եք որոշել: Ընտրությունն ի՞նչ սկզբունքով է կատարվել:

-Ընտրությունը կատարել ենք՝ հիմնականում հիմնվելով Հայաստանի առաջնության արդյունքների վրա, ինչպես նաև հաշվի է առնվել մարզչական խորհրդի որոշումը: ԵԱ-ից հետո արդեն հնարավոր կլինի բոլոր հարցերին պատասխանել:

-60 կգ քաշային Արմեն Մելիքյանը վնասվածք ուներ, բայց տեսնում ենք, որ արդեն մարզվում է: Ի՞նչն է պատճառը, որ նա չի ընդգրկվել ԵԱ-ին մեկնող կազմի մեջ:

-Մարզչական խորհուրդը որոշեց, որ պետք է մասնակցի Գևորգ Ղարիբյանը: Չեմ ասում, թե որևէ մեկը պատրաստ չէ, կամ հիվանդ է: Կարծում ենք՝ այս պահին ով ավելի պատրաստ է ու ում մասնակցությունը՝ ավելի հարմար է, նա էլ մեկնում է:

-Այդուհանդերձ, Արթուր Շահինյանի բացակայությունն ինչո՞վ կբացատրեք:

-Նա Հայաստանի առաջնությանը չի մասնակցել այդ քաշում (խմբ. – 87 կգ.) Մարզչական խորհուրդը որոշեց, որ ԵԱ-ին այդ քաշում պետք է մասնակցի Մաքսիմ Մանուկյանը: Հետագա քայլերը պարզ կլինեն Եվրոպայի առաջնությունից հետո:

-Մաքսիմ Մանուկյանի՝ Նիցի մրցաշարում մասնակցության մասին ի՞նչ կասեք: Գո՞հ եք:

– Ճիշտ է՝ այդքան էլ գոհ չէինք: Բայց Մաքսիմը պատահական ըմբիշ չէ: Հույս ունենք՝ Եվրոպայի առաջնությունում կարդարացնի մեր հույսերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել