Երկու օր է՝ քֆուրով իշխանության եկածները, փողոցներում բարձր քֆուրներ վանկարկողները, քուչի բառապաշարով վարչապետի պաշտոնից խոսողները և վերոգրյալների առաջ կռացած խմբագիրներն ու գրչակները բողոքում են քֆուրներից ու մեզ մեղադրում են քֆուր տալու մեջ: Վովա Գասպարյանը, եթե չեմ սխալվում, կոլեգիայի նիստերից մեկի ժամանակ մոտավոր սենց միտք ասեց․ «Պարոնայք պոռնիկներ, դուք վաղուց կույս չեք»: Հիմա էս թևավոր խոսքը վերաբերում ա էդ քֆուրներից բողոքող քֆուրի իշխանության ներկայացուցիչներին:

Ով ասես, կարող է բողոքել քֆուրից, բայց այ դուք, իշխանությունը զավթածներ, դրա իրավունքը չունեք, իսկ վաղը ես փաստերով խոստանում եմ ուղիղ եթերում անդրադառնալ ձեր` քֆուրով իշխանությունը զավթելուն ու հուսով եմ՝ այլևս չի լինի մեկը, ով մեզ կամ յուրաքանչյուր մեկին կմեղադրի էս իշխանություններին քննադատելիս ոչ նորմատիվային լեքսիկոն օգտագործելու մեջ:

Հ.Գ. Ի դեպ, անձամբ ես իմ վերջին 2,5 տարվա գործունեության ընթացքում ընդամենը 3 անգամ եմ հրապարակային հայհոյանք օգտագործել և այդ 3 անգամն էլ խիստ հիմնավոր ու պատճառաբանված են եղել և որևէ կերպ իշխանություններին ուղղված չեն եղել: Վաղն ավելի հանգամանալից կխոսենք էս թեմայով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել