Aysor.am-ը գրում է.

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը չցանկացավ մեկնաբանել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժը:

Առավոտյան Մելիքյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս չի դիտել այն ու չի կարող ոչինչ ասել՝ ավելացնլով, որ չի կարծում, թե այն դիտելուց հետո կկարողանա մեկնաբանություն տալ այդ մասով:

Ավելի ուշ մի քանի անգամ փորձեցինք կապ հաստատել Մելիքյանի հետ՝ պարզելու՝ դիտե՞լ է ռեպորտաժն ու պատրա՞ստ է մեկնաբանություն տալ, մինչդեռ այս անգամ մեր զանգերն անպատասխան մնացին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել