Սենգերի համալսարանի եւ Լունդոնի համալսարանական քոլեջի գիտնականները քաղցկեղից խուսափելու պարզ ձեւ են գտել: Նրանք ապացուցել են, որ ծխելուց հրաժարվելը նպաստում է, որ օրգանիզմն ավելի ուժեղ պաշտպանվի թոքերի ուռուցքների դեմ: Այս մասին հայտնում է EurekAlert!-ը:

Հետազոտվել են 16 պացիենտների թոքերի բիոպսիաներ՝ ծխողների եւ չծխողների, նախկին ծխողների, ընդհանրապես չծխողների եւ երեխաների:

Պարզվել է, որ չնայած նրան, որ հայտնաբերված բջիջները չարորակ չեն եղել, սակայն չծխողների հետ համեմատած ծխողների մոտ 10 բջիջներից 9-ում մինչեւ 10 հազար մուտացիաներ են եղել: Այս փոփոխություններն առաջացել են ծխախոտի ծխի անմիջական ներգործության միջոցով:

Վնասված բջիջներից քառորդը ունեցել են գոնե մեկ մուտացիա, որը հետագայում դառնալու է քաղցկեղ: Դա էլ բացատրում է այն փաստը, որ չարորակ ուռուցքներով ավելի շատ հիվանդանում են ծխողները:

Սակայն նրանց մոտ, ովքեր թողել են ծխելը, քառորդ անգամ շատ են առողջ բջիջները: Սա հերքում է այն միֆը, որ երկարատեւ ծխելուց հետո իմաստ չունի թողնել այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել