Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է Քերալայի նահանգում: Այդ մասին հայտնել է Հնդկաստանի կառավարության տեղեկատվական բյուրոն:

«Քերալայի նահանգում նոր կորոնավիրուսով հիվանդանալու դեպք է արձանագրվել մի ուսանողի մոտ, որը սովորում է Ուհանի համալսարանում»,- ասված է հայտարարության մեջ: Հիվանդի վիճակը գնահատվում է՝ կայուն, նա գտնվում է հսկողության ներքո:

Ինչպես հայտնել է CNN Philippines հեռուստաալիքը՝ հղում անելով Ֆիլիպինների առողջապահության նախարարությանը, ֆիլիպինցի մասնագետները գրանցել են երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:

Վիրուսը հայտնաբերվել է մի չինուհում մոտ, որը հունվարի 21-ին Չինաստանի Ուհան քաղաքից երկիր է ժամանել Հոնկոնգով: Ժամանումից չորս օր անց նրա մոտ հազ են նկատել եւ հոսպիտալացրել են: Ըստ վերջին տվյալների՝ Չինաստանում նոր տիպի թոքաբորբով հիվանդացածների քանակն ավելացել է մինչեւ 7711, մահվան դեպքերի թիվը հասել է 170-ի: Մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս նոր կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոում, Տայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում, Գերմանիայում, Ֆինլանդիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել