Ավելի քան 7 ամիս ՍԴ անդամ դարձած, աշխատավարձ, պարգևավճար ու ծառայողական մեքենա ստացած, բայց դատարանի որևէ նիստի չմասնակցած Վահե Գրիգորյանը կարող է լինել ՍԴ անդամ, իսկ իր աշխատանքը կատարող Հրայր Թովմասյանը, ըստ Նիկոլի, չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ։ Տեղին է ասել՝ բա սրա՞ համար է ժողովուրդը հեղափոխություն արել, որը Նիկոլը վերածեց տեղափոխության, բա ո՞ւր մնացին օրենքը, արդարությունը, սերն ու հանդուժողականությունը, թե՞ կարևորը ամեն գնով բոլոր պաշտոնները Նիկոլի յուրայիններին հանձնելն է, նույնիսկ եթե նրանք աշխատանքի էլ չեն գնում։

Սեփական կապրիզներն ու չեղած պրինցիպները բավարարելու համար Նիկոլը ոչնչի առջև կանգ չի կարողանում առնել՝ թքած ունենալով և՛ Սահմանադրության, և՛ մնացած օրենքների, և՛, ընդհանրապես, ամեն ինչի վրա։ Գրիչի հայտնի խայտառակությունից հետո էլ Նիկոլը դասեր չի քաղում և չի էլ քաղելու, շարունակելու է ռեպրեսիաները ավելի մեծ թափով ու ավելի նողկալի ձևերով։

Ներկայումս ունենք լավ հնարավորություն՝ պայքարելու իշխանությունից անկախ Սահմանադրական դատարան ունենալու համար, որում ես իմ նպաստը կունենամ, իսկ դո՞ւ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել