Aysor.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը դատական հայց է ներկայացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ

«Զրպարտության վերաբերյալ հայց է ներկայացվելու Նիկոլ Փաշինյանի դեմ», - Aysor.am-ին ասաց փաստաբանական թիմի անդամ Ամրամ Մակինյանը:

Հունվարի 25-ին Կապանում Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ստիպված է արձագանքել ՀՀ վարչապետի կողմից իրեն «վերագրված շինծու և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներին»:

Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել իրեն:  Դրան ի պատասխան Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ էր տվել Նիկոլ Փաշինյանին՝ փաստական տվյալով ապացուցելու ասածը, այլապես կդիմի դատարան:

Հունվարի 28-ին «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ միգուցե այդ պահին էմոցիոնալ էր, խոսեց դատարան դիմելու մասին։ Հարցին, թե չի՞ պատրաստվում դիմել դատարան, Թովմասյանն ասաց․ «Չեմ կարող ասել դեռևս, կքննարկեմ իմ փաստաբանական խմբի հետ և կորոշեմ։ Բայց դա չէր ինձ համար կարևոր։ Ինձ համար իմ արժանապատվությունն, իմ անունը, իմ հեղինակությունն է միշտ կարևոր եղել և որևէ կապ չի ունեցել իմ զբաղեցրած պաշտոնի հետ։ «Քծնանքը» և «տղամարդկությունը» իրար հետ անհամատեղելի բառեր են։ Չեմ սիրում էդ բառը»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել