Որևէ մեկը ստիպված չէ նախագահ Քոչարյանին սիրել կամ չսիրել, ընդունել կամ չընդունել, սատարել կամ չսատարել։ Այո՛, այդ ընտրությունը անում է յուրաքանչյուր մարդ ինքն իր համար։

Չեմ պատրաստվում որևէ մեկին համոզել, որ նախագահ Քոչարյանը հերոս է, քանզի այդ հասկացությանը մարդ պետք է հասնի որոշ պրոցեսների արդյունքում, բայց մի բանում, կարծում եմ, որևէ մեկը հետս չի վիճելու․ նա կամային հատկություններով օժտված եզակի տղամարդ է և, միանշանակ, չի հարուցում որևէ կասկած, որ պայքարելու է մինչև վերջ։ Այս հարցում մենք, կարծում եմ, բոլոս համակարծիք ենք։ Բոլորս քաջ գիտակցում ենք, որ նա ուներ փախուստի դիմելու բոլոր հնարավորությունները, բայց չդիմեց այդ քայլին։ Ձեզ հարց տվեք՝ ինչո՞ւ։ Ինչո՞ւ նա վերադարձավ, ինչո՞ւ նա ներկայացավ քննչական մարմին, ինչո՞ւ նա իր ոտքով գնաց կալանավորվելու, ինչո՞ւ։ Միայն ելնելով այն հանգամանքից, որ դուխո՞վ է։ Իհարկե ոչ։ Նա դիմեց այդ քայլին առաջին հերթին իր արժանապատվության պատճառով։

Թողնենք մի կողմ իր անցած ուղին, մեր երկու հանրապետությունների համար արված անթիվ գործերը և նայենք նրան՝ որպես հայ ընտանիքի հոր, որը շարունակում է դաստիարակել իր երեխաներին։ Դաստիարակել չի նշանակում խոսել դրա մասին, ինչն է ճիշտն և ինչն է սխալ, այլ քո պահվածքով և քո քայլերով ցույց տալ՝ որն է ճիշտ ուղին։ Իսկ ճիշտը մեկն է՝ պայքարը հանուն արդարության։ Երբ դու մտնում ես այդ պայքարի մեջ, երբեք չգիտես՝ հաղթելու ես, թե ոչ, բայց մի բանում միանշանակ վստահ ես՝ դու վարվեցիր ճիշտ, դու ցույց տվեցիր քո զավակներին՝ որն է միակ ճիշտը։

Այսօր նախագահ Քոչարյանը պահվածքի մաստեր կլասս է ցույց տալիս բոլորիս։ Եվ այո՛, հենց մենք ենք այսօր որոշողը՝ ընդունե՞լ մարդու այդ տեսակը, թե՞ ոչ, սատարե՞լ այդ մարդու տեսակը, թե՞ ոչ։ Նկատեք՝ ես չեմ ասում այդ մարդուն, այլ ասում եմ մարդու տեսակ, քանզի խոսքը միայն իր մասին չէ, խոսքը իր նման մարդկանց մասին է։ Ուզո՞ւմ ենք մենք ունենալ այս տիպի առաջնորդներ, հայրեր և ուղղակի հայեր։ Ես ուզում եմ, քանզի տղամարդկությանը չկա այլընտրանք, ուզում եմ, քանզի դուխովն այս կերպ է լինում, ուզում եմ, քանզի շատ ուրախ կլինեմ, որ որդիս այդպիսին մեծանա:

Մի պահ հեռացեք ձեր էմոցիոնալ դատողություններից և մտածեք՝ իսկ ի՞նչ եք ուզում դուք...

Հ.Գ. Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ նրա վերջին հարցազրույցը։ Ներկայիս իրավիճակի սթափ և բազմակողմանի վերլուծություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել