Տոկիոյի Օլիմպիական խաղերի ջահի կրակը փոխանցումավազքի որոշ հատվածներում կվառվի ջրածնով, հայտնում է խաղերի կազմկոմիտեն:

Կազմկոմիտեն նպատակ ունի ամեն կերպ նվազեցնել ածխածնի արտանետումները, որոնք վնասում են կլիմային:

Խաղերի կազմակերպիչներն ուզում այս կերպ նաև մասսայական դարձնել Ճապոնիայում էկոլոգիական խնդիրների քննարկումը:

Նույն ջրածնով կաշխատի նաև Օլիմպիական խաղերի ընթացքում վառվելիք հիմնական ջահը:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Այն կմեկնարկի հուլիսի 24-ին և կեզրափակվի օգոստոսի 9-ին: Մոտ 11 հազար մարզիկներ աշխարհի 206 երկրների կմրցեն 33 մարզաձևերում: Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը. Առաջինը եղել է հեռավոր 1964 թվականին:

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն արդեն իսկ հասցրել է ներկայացնել խաղերի ջահը:

Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում է սակուրայի ծաղիկ: 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել