Operativ.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, որ ՉԺՀ ղեկավար Սի Ցզինպինի հետ քննարկել է կորոնավիրուսի հետեւանքով պնեւմոնիայի բռնկման իրավիճակում համագործակցությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ես կարծում եմ՝ Չինաստանը ցնցող երկիր է։ Մեր հարաբերություններն ավելի լավ են քան երբեւէ։ Մենք շատ լավ համագործակցում ենք նրա հետ վիրուսով պայմանավորված իրավիճակում, շատ սերտ ենք համագործակցում»,- չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի, Մեքսիկայի եւ Կանադայի միջեւ նոր առեւտրային համաձայնագրի կնքման արարողության ժամանակ ասել է Թրամփը։

Վերջին տվյալներով՝ նոր կորոնավիրուսային պնեւմոնիայի պատճառով մահերի թիվը հասել է 132-ի։ Հիվանդացածների թիվը ավելի քան 6012 է։

Հիվանդացության դեպքեր են գրանցվել նաեւ 15 այլ երկրներում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2019-nCoV-ի հետեւանքով պնեւմոնիայի բռնկումը ճանաչել է որպես արտակարգ իրավիճակ ՉԺՀ-ի համար եւ երկիր մասնագետներ է ուղարկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել