Operativ.am-ը գրում է.

Հունաստանը մտադիր է լողացող բարիերներ տեղադրել՝ Թուրքիայից միգրանտների ներթափանցումը խոչընդոտելու համար, հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ այդ նպատակով երկրի պաշտպանության նախարարությունը հրավիրել է մասնավոր ընկերության, որը կզբաղվի 3 ամսվա ընթացքում 2,7 կմ երկարությամբ լողացող բարիեր ստեղծելու աշխատանքներով:

Բարիերի բարձրությունը կհասնի ծովի մակարդակից 50 սմ-ի: Բացի այդ, այն հագեցած կլինի թարթող լույսերով:

Հունաստանի ՊՆ-ի տվյալներով՝ բարիերի համար կծախսվի 500 000 եվրո:

Բարիերի կոնկրետ տեղանքի մասին չի հաղորդվում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել