Factor.am-ը գրում է․

Սահմանադրական դատարանի նկատմամբ անվստահություն կա, և այդ խնդիրը լուծվելու է։ Այդ մասին «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո ասաց պատգամավոր Տիգրան Կարապետյանը։ Նա կարծում է, որ ՍԴ-ն մտել է քաղաքական գործընթացների մեջ։

Factor.am-ի հարցին, թե ի՞նչ է պատգամավորը մտածում գրիչի պատմության մասին, որը ՍԴ նախագահը նվիրել է վարչապետին, և նա դա դիտարկում է որպես քծնանքի նշան, Կարապետյանն ասաց. «Գրիչը խայծ էր, որը կուլ տվեցին մի շարք նախկին պաշտոնյաներ, օրինակ՝ ԱԱԾ նախկին տնօրենը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել