Tert.am-ը գրում է.

Արցախյան շարժումը երբ սկսվեց, Ադրբեջանում տեղակայաված զորամասերն ու Ադրբեջանի ղեկավարությունը սկսել էին ճնշել այդ շարժումը: Ես անձամբ ականատեսն եմ եղել Ստեփանակերտում պարետային ժամերի և ծառայելով Խորհրդային միության բանակում՝ ընդհատակյա աջակցություն ենք ցուցաբերել շարժմանը:

Այս մասին  Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ շնորհավորելով նաև Հայոց բանակի կազմավորման 28- ամյակը:

Սեյրան Օհանյանը ընդգծում է, որ ակնհայտ էր՝ շարժումը դյուրին ընթացք չէր ունենալու. «Արցախյան շարժման առանձնահատկությունները խոսում էին այն մասին, որ այն վերածվելու է բախման, Արցախի նկատմամբ ճնշումների»:

Հարցին՝ ի՞նչն էր հուշում, որ մենք կանգնել ենք պատերազմի առջև, Օհանյանը պատասխանել է. «Ադրբեջանի կողմնակալ վերաբերմունքն ու ԽՍՀՄ-ի անտարբերությունը շարժման նկատմամբ ցույց էին տալիս, որ գործը հասնում է պատերազմի: Քարից, փայտից բացի արդեն կիրառվում էին հրաձգային զենքեր, որոնցով էլ ճնշվում էին այն ճանապարհները, որոնք անցնում էին ադրբեջանական տարածքներով, ինչն էլ ստիպեց, որ Արցախի ժողովուրդն անցնի լայնամասշտաբ գործողությունների»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել