Tert.am-ը գրում է.

Ակնհայտ է, որ այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ կա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը` անդրադառնալով երեկ «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանին, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին, վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին և ևս երկու անդամների ձեռնաշղթաներով Ոստիկանության 6-րդ վարչություն բերման ենթարկելուն: 

«Զարմանալի է այդպիսի գործողությունը ոստիկանության կողմից, հատկապես, երբ մենք տեսանք, թե ինչպես էր ոստիկանության ժամանակավոր պաշտոնակատարը վարվում այն մարդու հետ, ով մտել էր «Էրեբունի պլազա», պատանդներ էր վերցրել և վերջում սիրալիր կերպով նրան ուղեկցեցին ոստիկանության մեքենա»,-ասաց նա:

Ըստ Անդրանիկ Թևանյանի`պետության առաջին դեմքը հոգեպես անհավասարակշիռ վիճակում է գտնվում և կասկածներ ունի, որ տեղի է ունենում ինչ-որ պրոցես, որը ինքը չի վերահսկում: «Տխրահռչակ գրիչի պատմությունը ավելի վատացրեց իր դիրքերը քարոզչական դաշտում և խնդիր կար շեղելու այդ գրիչի պատմությունից մարդկանց ուշադրությունը, ինչը այդ ձերբակալությունների միջոցով արվեց»,-ասաց նա:

Անդրանիկ Թևանյանը նշեց, որ միգուցե վախի մթնոլորտ տարածելու ցանկություն կար և  սեփական թիմակիցներին ցույց տալ, որ իրենք ուժեղ են և տիրապետում են իրավիճակին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել