Դանիայում ԱՄն դեսպանատունը «Աուշվից-Բիրկենաու (Օսվենցիմ) նացիստական մահվան ճամբարի ազատագրումը ամերիկյան բանակին է վերագրել»։ Համապատասխան գրառումն արվել է դիվանագիտական առաքելության Twitter-ի էջում։ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան նվիրված հաղորդագրության մեջ ասվում է, որ հենց ԱՄՆ-ն է ազատագրել համակենտրոնացման ճամբարը։

Օգտատերերի քննադատություններից հետո դեսպանատունն ընդունել է իր սխալը, սակայն նախնական տեքստը չի խմբագրվել։

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը նման միջադեպը պատմության անամոթ խեղաթյուրում է անվանել։

1945 թվականի հունվարի 27-ին «Աուշվից-Բիրկենաու» համակենտրոնացման ճամբարը ազատագրվել է Կարմիր բանակի կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել