24news.am-ը գրում է.
Հայաստանի նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, ում պաշտոնավարման ժամկետը լրանալու է փետրվարի մեկին, մեր աղբյուրների համաձայն ստանալու է նոր պաշտոն միջազգային կազմակերպությունում, որն ուղղակիորեն կապ ունի Եվրասիական տնտեսական միության հետ։ Ըստ 24News-ի ունեցած տեղեկությունների, Սարգսյանը ղեկավարելու Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի միջպետական պայմանագրով կարգավորվող հիմնադրամ, որը զբաղվելու է ԵԱՏՄ ֆինանսական հատվածի զարգացմամբ։ ՀՀ նախկին վարչապետը մնալու է Մոսկվայում և շարունակելու է ունենալ միջազգային չինովնիկի կարգավիճակ։ Մենք արդեն գրել էինք, որ Տիգրան Սարգսյանը նաև ՌԴ նախագահական ակադեմիայում ղեկավարելու ամբիոն ու զբաղվելու է նաև գիտական ու մանկավարժական գործունեությամբ։
Ի դեպ, Սարգսյանն այսօր նշում է իր 60-ամյակը, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք ՀՀ նախկին վարչապետին։