Aysor.am-ը գրում է.

Բանակի օրվա տոնակատարությունների ընթացքում այդ անօրինական, ամբողջովին հակաիրավական գործողությունները պարզապես խարան են դառնալու ոչ միայն իշխանությունների, այլ մեր երկրի ճակատին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

Հիշեցնենք, երեկ բերման էին ենթարկվել ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանն, Կոնստանտին Տեր-Նակալյանն ու միաբանության ևս երկու անդամ, նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

«Ես ոչ միայն դատապարտում եմ երեկ տեղի ունեցած ոչ օրինական, ոչ իրավական գործընթացները, այլ նաև դիմում եմ բոլոր քաղաքական, հասարական ուժերին, բոլոր մտածող մարդկանց, այն առումով, որ մենք կարողանանք այդ ոչ իրազեկ մարդկանց գործողություններին վերջ դնելու», - ասաց Լարիսա Ալավերդյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել