Tert.am-ը գրում է.

Համացանցում  տեղեկություններ են տարածվում, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 2 չինացի է գտնվում՝ բարձր ջերմությամբ:

Նրանց մոտ կորոնավիրուսի առկայության վերաբերյալ տեղեկությունը ՀՀ առողջապահության նախարարությունից Tert.am-ի հետ զրույցում հերքեցին:

«Լաբորատոր փորձաքննության են ենթարկվել և ժխտվել է կորոնավիրուսի առկայությունը: Նրանց մոտ գրիպ և մրսածության նշաններ են եղել, թոքաբորբ չի հայտնաբերվել»,- ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել