Tert.am-ը գրում է.

Վրաստանը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Չինաստանի հետ կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությանը:

«Երկրում կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակում ժամանակավորապես դադարեցվել է Չինաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը»,-ասված է գործակալության հայտարարության մեջ:

Գործակալության տվյալներով՝ չինական կողմը արդեն տեղեկացվել է Վրաստանի այս որոշման մասին, սահմանափակումը կգործի մինչև մարտի 29-ը: Իրադարձությունների զարգացումներից ելնելով, որոշումը հնարավոր է  վերանայվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել