Երեկ երկրի գլխավոր Նիկոլի տղերքը շատ հապճեպ կերպով ստիպված եղան հերթական` «տեսեք՝ գրիչ ունեմ» մակարդակի քարոզչական թեզ բրդել: Թե բա՝ ձերբակալությունները պայմանավորված են ոստիկանության սաբոտաժով և հանդիսանում են Նարեկ Մալյանի դավադրության մասնիկ:

Ես, հանդիսանալով այդ դավադրության մասնիկ, ստիպված եմ ընդունել Նիկոլի տղերքի` ջախջախիչ, «օբյեկտիվ և արժանահավատ» փաստերի հիման վրա կառուցված վերլուծական մտքի զինաթափող ուժը: Այո´, ամեն ինչ ի  սկզբանե պլանավորված էր, այլապես ոնց կարայի ես մի քանի տեսախցիկով լինեի, որտև ես, դե, ապուշ եմ, ես չէի կարող ենթադրել, որ Մալյանից ու Տեր-Նակալյանից հետո հաջորդը ես եմ:

Բայց ստեղ ավելի վտանգավոր մի երանգ կա: Հասկանո՞ւմ եք, ցերեկն արդեն բոլոր մտածող մարդկանց պարզ դարձավ, որ այս բեմադրությունը Մալյանի ձեռքի գործն է, սակայն ՀՀ ամենալեգիտիմ իշխանությունները ոչինչ չկարողացան անել իրենց դեմ ապստամբած ոստիկանության հետ, և այդ կառույցի աշխատակիցները երեկոյան ձերբակալեցին նաև Սամսոնյանին: Թե´ իր և թե´ մեր մեքենաները չխուզարկեցին, մի հատ տեսնեն՝ մեջը իրոք զենք կամ թմրանյութ կա՞, թե՞ ոչ: Ես վստահ եմ, որ վարչապետ Փաշինյանը, հասկանալով, որ սա սաբոտաժ է իր դեմ, միանգամից զանգել է ոստիկանապետի ԺՊ-ին ու պահանջել, որ նա դադարի իր սադրիչ գործողությունները, բայց ոստիկանապետի ԺՊ-ն բանի տեղ չի դրել Փաշինյանին ու շարունակել է կատարել Մալյանի հրահանգները:

Ըստ այդմ, կարծում եմ՝ շատ կարևոր է սահմանադրական կարգը վերականգնելու ու Մալյանին իրավապահ համակարգը կառավարելու լծակերից զրկելու համար անմիջապես հեռացնել ոստիկանապետի ԺՊ-ին իր պաշտոնից: Իսկ Մալյան Նարեկին ու մնացածիս այլևս երբեք բերման չենթարկել: Սա մեզ համար կլինի ամենադաժան պատիժը:

Ու եթե ոստիկանապետին չհեռացնեն, դա կնշանակի, որ կամ երկրում փաստացի իշխանությունը պատկանում է Մալյան Նարեկին կամ էլ, որ Նիկոլը բ*զ ա, իսկ իր քարոզիչները անասուն բ*զի տղերք են:

Հ.Գ. Ամենայն անկեղծությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ երեկ աջակցում էին: Դա իրոք ուժ ու եռանդ է տալիս: Առանձնահատուկ շնորհակալ եմ այն լրագրողներին, ովքեր էս ցրտին պարտաճանաչ պահում էին իրենց դիրքը:

Շնորհակալություն եմ նաև հայտնում ոստիկանության այն ծառայողներին, ովքեր ոչ մի վայրկյան դերից դուրս չեկան թե՛ ձեռնաշղթա հագցնելիս, թե՛ ծնկներով ողնաշարիս վրա նստելիս և թե՛ դրանից հետո 30 րոպե շարունակ տարբեր հարկերով ինձ «ուղեկցելիս»: Բավականին արժանահավատ էին նաև ժամանած բժիշկները, ովքեր համառորեն չէին նկատում կապտուկները, քերծվածքներն ու սալջարդերը: Մի պահ նույնիսկ ես հավատացի, որ սա թատրոն ու սաբոտաժ չէ, այլ իրական ձերբակալություն: Ու նույնիսկ մտովի սկսեցի մոտս փնտրել թմրանյութը:

#հեռացրեք_ժպին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել