Tert.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:

«Այսպիսի տեսք կարող է ունենալ Պաղեստինի ապագա պետությունը՝ Արևելյան Երուսաղեմի հատվածում տեղակայված մայրաքաղաքով»,- քարտեզի լուսանկարին կից գրել է ԱՄՆ ղեկավարը:

«Ես միշտ կաջակցեմ Իսրայելի պետությանն ու հրեա ժողովրդին: Ես լիովին աջակցում եմ նրանց անվտանգությանը և պատմական հայրենիքում ապրելու իրենց իրավունքին: Ժամանակն է եկել խաղաղության»,- հավելել է Թրամփը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել