Tert.am-ը գրում է.

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից կրթության մասին «Այլևս երբեք» որոշման ընդունումը, որը Սենատի կողմից հաստատման և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրումից հետո երկրի Կրթության նախարարությանը հնարավորություն կտա տարեկան 2 միլիոն դոլարի չափով կրթաթոշակ տրամադրել ՝ յուրաքանչյուր հատկացմանը հաջորդող 5 տարիների ընթացքում Հոլոքոսթի վերաբերյալ կրթական աջակցություն տրամադրելու համար:

Ինչպես հաղորդում է Asbarez-ը՝ նախորդ տարի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն այժմ ուսումնասիրում է հասարակության շրջանում Օսմանյան կայսրությունում հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած ցեղասպանությունը լուսաբանելու համար դաշնային ֆինանսավորման ինչպես վարչական, այնպես օրենսդրական հնարավորությունները:

«Թուրքիայի կողմից միլիոնավոր քրիստոնյաների ոչնչացումն ու աքսորը դատապարտվել են Կոնգրեսի և ճանաչվել նախկին նախագահների կողմից: Սակայն, դա դեռևս ակտիվորեն ժխտվում է Թուրքիայի կողմից՝ նաև ամերիկյան դպրոցներում և համալսարաններ ներթափանցած թունավոր ստի և կեղծիքների հսկայական արշավի պատճառով»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը և շարունակել. «Մեր դաշնային կառավարությունը պետք է Ամերիկայի դպրոցականներին զինի ճշմարտությամբ՝ որպես մեր երկրի դպրոցներում արտաքին այսպիսի ազդեցության դեմ խոչընդոտ»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել