Երգչուհի Քրիստինա Օրբակայտեն ստիպված է եղել հետաձգել առաջիկա համերգային ծրագրերը ոտնաթաթի կոտրվածքի պատճառով:

Այս մասին երգչուհին հայտնել է Ինստագրամի իր էջում:

«Այսպես սկսվեց համերգային ծրագրի նոր բեմադրության նախապատրաստությունը. ոտնաթաթի կոտրվածք: Չի կարելի ոտքը գետնին դնել ամենաքիչը վեց շաբաթ: Ցավոք, ստիպված եմ հետաձգել փետրվարյան համերգներն ու ներկայացումները (իմ կարիերայի ընթացքում առաջին անգամ)»,- գրել է Օրբակայտեն:

Նա ընդգծել է, որ համերգների և ներկայացումների ժամկետների փոփոխության մասին դեռ կհայտնի: «Հուսամ` ըմբռնումով կմոտենաք և կաջակցեք ինձ»,- եզրափակել է երգչուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել