Aysor.am-ը գրում է.

Հարցաքննություն չի եղել։ Ես երկու-երեք ժամ շատ անհարմար դիրքով նստած էի, իմ մոտից թմրանյութ չեն գտել, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասաց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը՝ անդրադառնալով իրեն բերման ենթարկելու դեպքի մանրամասներին։

«Սա թատրոն է, որի մաս չեմ ուզում կազմել։ Ֆիքված ժամին ինձ և մյուսներին բաց թողեցին», - ասաց նա՝ հիշեցնելով, որ բերման ենթարկվելու ընթացքում ձեռքի վնասվածք է ստացել։

Հաղորդման հյուրերից Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր հերթին նկատեց, որ վերջին օրերին երկրում տեղի ունեցող իրադարձությունները նման են աբսուրդի թատրոնի։

«Իշխանությունն այսօր չի հասկանում, որ պետության ղեկավար է։ Մի իրավիճակ է, որ պետք է ասենք՝ «Էս ո՞ւր ենք ընկել»։ Իշխանության խնդիրնն այն է, որ նրանից պետք է ոչ թե վախենան, այլ հարգեն։ Այսօր հակառակն է. մի կողմից կարող է՝ լավ քայլեր են արվում, բայց մյուս կողմից դրականը սևացվում է։ Այսօրվա իրադարձություններով փառապանծ հայկական բանակի տոնակատարության օրը հարամ արեցին։ Ի՞նչ է՝ ուրախացնում ենք մեր հարևանների՞ն», -  ասաց բանախոսը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել