Ներկայացնում ենք 5 պարզ հնարք, որոնք կօգնեն պահպանել հագուստի գույնը լվացքից հետո:

1. Սև պղպեղ

1 թ/գ աղացած սև պղպեղ ավելացրու լվացքի փոշու կամ գելի հետ: Այն լցրու ողողելու բաժնում, ոչ թե հիմնական՝ լվացող միջոցների բաժնում:

Պղպեղը կօգնի ազատվել հագուստի վրայի լվացքի փոշու հետքերից: Որպես կանոն, դա լվացքից հետո գույնի խամրելու հիմնական պատճառներից մեկն է:

2. Աղ

Մի քանի թ/գ աղ ավելացրու լվացքին: Աղը կանխում է օճառի կպչելը մանրաթելերին, ինչը հագուստին փայլ կտա:

Աղն օգնում է նաև ամրապնդել նոր իրերի գույնը: Աղը լուծիր սառը ջրում, նոր հագուստը մեկուկես ժամով թրջիր:

3. Քացախ

Քացախը 100%-ով երաշխավորում է գույնի առավելագույն պահպանում: Այն վերացնում է օճառի մնացորդները և գործում է որպես գործվածքի բնական փափկեցուցիչ:

Մեկ բաժակ սպիտակ քացախ ավելացրու լվացքին, հոտը կվերանա, երբ հագուստը չորանա:

4. Կիտրոն

Կիտրոնի հյութը ոչ միայն կօգնի պահպանել հագուստի գույները, ալև հաճելի բույր կավելացնի:

5. Սուրճ

Սուրճը կամ սև թեյը հրաշալի օգնական են գույնի պահպանման հարցում: Այս միջոցն օգտակար է միայն սև գույնի հագուստի դեպքում:

2 բաժակ սուրճ կամ սև թունդ թեյ պատրաստիր, դրանք լցրու հենց թմբուկի մեջ: Բայց միայն սև հագուստ լվա. ուրիշ գույների հագուստը պետք կլինի նորից լվալ:

Հագուստի գույնը փրկել կօգնեն նաև կիտրոնաթթուն, կարտոֆիլի օսլան, օճառի տաշեղը:

Խառնիր յուրաքանչյուր բաղադրիչի մեկական ճ/գ, ավելացրու 1 թ/գ աղ և ոչ մեծ քանակութամբ ջուր, որ շիլա ստացվի: Ստացված միջոցը քսիր բծերի վրա, թող 12 ժամ: Հետո հագուստը լվա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել