Tert.am-ը գրում է.

Այսօր լուր տարածվեց, որ Ոստիկանությունը բերման է ենթարկել «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության անդամներ Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին և ևս մի քանիսին, ավելի ուշ՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին: Խնդիրն անգամ այն չէ, թե ում երբ ազատ արձակեցին, ում բաց կթողնեն ավելի ուշ, խնդիրն այն է, թե՝ ինչո՞ւ բերման ենթարկեցին։     

Հանրային գործիչներին, որոնց զենքը գրիչն է, ձայնագրիչն ու համակարգիչը, նրանց ապօրինի զենքի համար բերման ենթարկելը պարզապես լուրջ չէ։ Կարող է իշխանություններին դուր չգալ հիշյալ գործիչների հրապարակային գործունեությունը, կարող է շատ բաներ մեզ էլ դուր չգան՝ թե՛ նրանց ու թե՛ իշխանությունների գործունեության մեջ, բայց մի՞թե պայքարի ձևը սա է։ Ինչի՞ է դա հանգեցնելու, որ ահաբեկվեն ու լռե՞ն, մյուսներին էլ դա՞ս լինի։ Ակնհայտ է, որ փողոցային պայքարով իշխանության եկածների քարոզչամեքենան ջախջախիչ պարտություն է կրում այն հանրային գործիչների քայլերի ու գործողությունների դեմ, որոնք ընդամենը ակտիվ են համացանցում ու փողոցում։ Իրենց ձեռքում ունենալով ողջ իշխանական ռեսուրսն ու զգալի հանրային աջակցություն՝ իշխանություններն, այնուամենայնիվ, վախենում են ցանկացած քննադատությունից, առավել ևս՝ «դուխով» իշխանությունից չվախեցողներից։ Բայց այս կարգի ակցիաներով Փաշինյանն ու նրա ռեժիմն իրենց վախերը հանրայնացնելով՝ ի՞նչ հարց են լուծում։ Խնդիրն այն է, որ Փաշինյանի՝ ասֆալտին փռելուց ոչ միայն չեն վախենում, այլ փռվում են այնպիսի խիզախությամբ ու արժանապատվությամբ, որ պառկեցնելով նրանց չես ստորացնում ու իջեցնում, այլ, ընդհակառակը՝ բարձրացնում ես։ Այսինքն, վախի մթնոլորտ չի ձևավորվում հանրության շրջանում, ինչը հանգեցնում է նրան, որ վախի մթնոլորտ ձևավորվի իշխանության շրջանում։

Բայց սա հարցի մի կողմն է միայն. երբ իշխանությունն անցնում է արարքին անհամարժեք քայլերի, այսինքն՝ ուժ ու բռնություն է կիրառում պետության անունից, դա ուշ թե շուտ հանգեցնում է համարժեք և հակադարձ բռնության։ Չէ՞ որ անզեն հնարավոր չէ պայքարել իշխանությունների դեմ, զենքով պայքարելն էլ կհանգեցնի խիստ կանխատեսելի արդյունքի, ուրեմն մնում է անցնել ահաբեկչության։

Ես ոչ մի պարագայում չեմ կարող արդարացնել ահաբեկչությունը, բայց կարող եմ բացատրել, թե որոշ դեպքերում ինչու է դա տեղի ունենում։ Եթե ցանկացած վայրում, օրվա ցանկացած ժամի կարող ես քեզ համար անցանկալի անձին բերման ենթարկել, վրան գործ սարքել, խանգարել նրա հանրային գործունեությունը, վախի մթնոլորտ փորձել հաստատել երկրում, դրա պատասխանը լինում է այն, որ ցանկացած վայրում, օրվա ցանկացած ժամի ահաբեկչական գործողություններ են արվում, որ իշխանությունն էլ հասկանա, որ անպաշտպան է հանրությունը նման երևույթների պարագայում, որ ոչ ոք չգիտի, թե ով զոհ կգնա այդ գործողություններին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել