Սասեքսի դքսերի անտանգության ապահովման ծախսերը շատ կանադացիների է հուզում:

Կանադայի եւ Բրիտանիայի ոստիկանները քննարկում են արքայազն Հարիի եւ նրա կնոջ Մեգան Մարքլի անվտանգության համար նախատեսված ծախսերի հարցը: Այս մասին հայտարարել է Կանադայի հասարակական անվտանգության նախարար Ուիլյամ Բլերը, հայտնում է СBC հեռուստաալիքը:

«Ներկայումս Կանադայի ոստիկանության եւ Բրիտանիայի ոստիկանության միջեւ քննարկումներ են ընթանում՝ արքայազն Հարիի եւ նրա ընտանիքի անվտանգության ապահովման, ինչպես նաեւ համապատասխան ծախսերի հետ կապված»,-ասել է Բլերը:

Հիշեցնենք, որ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կանադայի վարչապետ Թրյուդոն Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթին վստահեցրել է, որ Կանադան իր վրա կվերցնի անվտանգության համար անհրաժեշտ ծախսերի մի մասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել