Իսպանացի բժիշկ-դիետոլոգ Ելենա դե լա Ֆուենտե Իդալգոն պատմել է, թե ինչպես կարելի է խուսափել վաղ ծերացումից:

«Խոսելով հակատարիքային միջոցառումների մասին, մենք հաճախ կենտրոնանում ենք ֆիզիկական վարժությունների վրա, սակայն մոռանում ենք ամենակարեւորի՝ առողջ սովորությունների եւ ճիշտ դիետայի մասին: Դրանք միասին դանդաղեցնում են թթվային սթրեսը եւ մեր օրգանիզմի բոլոր բջիջների ծերացումը»,- ասել է նա բարսելոնյան La Vanguardia-ին:

Իդալգոն խորհուրդ է տալիս հիմնականում սնվել սեզոնային մրգերով եւ բանջարեղենով, լոբազգիներով, ընկույզով եւ կաթնամթերքով:

Դրանից բացի պետք է հրաժարվել ալկոհոլից:

«Ծերացնող» մթերքներից դիետոլոգն առանձնացրել է տապակած կարտոֆիլը եւ մարգարինը, ինչպես նաեւ շաքարը եւ աղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել