Armenpress.am-ը գրում է.

Չինաստանի իշխանությունները մոտավորապես 634,9 միլիոն դոլար են հատկացրել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և այն վերահսկելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հունվարի 27-ին Չինաստանի ֆինանսների նախարարությունը մոտավորապես 4,4 միլիարդ յուան է առանձնացրել (գրեթե 634,9 միլիոն դոլար) 2020 թվականին տարածում գտած նոր տեսակի կորոնավիրուսը կանխարգելելու և այն վերահսկելու համար»,-նշվում է նախարարության պաշտոնական կայքում:

Չինաստանի ֆինանսների նախարարությունը և առողջապահության հարցերով պետական կոմիտեն այս տարի 60,3 միլիարդ յուան (8,7 միլիարդ դոլար) են հատկացրել առողջապահության ոլորտում հասարակությանը մատոցվող  ծառայությունների զարգացման և  ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման համար:

ՉԺՀ-ի առողջապահության կոմիտեի վերջին տվյալներով` Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով հիվանդների թիվը հասել է 4515-ի, որոնցից 106-ը մահացել է: Վարակի դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թայլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալազիայում, Գերմանիայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել