Hraparak.am-ը գրում է.

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, ըստ իր, շրջապատի բերման են ենթարկել Ոստիկանության վեցերորդ վարչության աշխատակիցները, այս պահին նրան տանում են Կենտրոնի ոստիկանության բաժին։ Քիչ առաջ  համացանցում հայտնվել էր Մալյանին բռնի կերպով առեւանգելու տեսանյութը։

Մենք խոսել ենք նաեւ Նարեկ Մալյանի քրոջ՝ Արեւիկ Մալյանի հետ, ով փոխանցեց միայն, որ ինքն էլ համացանցում հայտնված տեսանյութից է իմացել եղբոր «առեւանգման» մասին։

Նշեց միայն, որ տեսանյութից պարզ է դառնում միայն, որ Մալյանը Փարպեցի փողոցում գտնվող իր գրասենյակի մուտքի մոտ է, արդյոք նրան բերման ենթարկողները ոստիկաններ են կամ իրավապահ մարմինների այլ աշխատակիցներ, թե քաղաքացիական անձինք, դեռ հայտնի չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել