Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 27-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 61-ամյա Հրանտ Նազարյանը և հայտնել, որ հունվարի 24-ին իր որդուն՝ 8-ամյա Ա. Ն-ին, Երևանում հանձնել է նախկին կնոջը՝ Լոռու մարզի բննակիչ՝ 41-ամյա Աննա Ն-ին, ով որդուն տեղափոխել է անհայտ վայր, և ինքը տեղեկություն չունի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Նազարյանը, ով աշխատում է ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր, ոստիկաններին հայտնել է, որ իր կարծիքով՝ նախկին կինը իր տղային առևանգել է։ Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել