Չինական Ուհան քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ վեց օրվա ընթացքում նախատեսում են նոր հիվանդանոց կառուցել՝ կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար, որն արդեն սպանել է ավելի քան 50 մարդու և կաթվածահարել տեղական առողջապահական համակարգը: 

2019-nCoV վիրուսը, որը, ըստ վերջին տեղեկությունների, արդեն ազդել է 3000 մարդու վրա, առաջին անգամ հայտնաբերվել է Ուհան քաղաքում: Չինաստանը ամբողջովին ընդհատել է քաղաքի հետ տրանսպորտային կապերը:

Картинки по запросу Больница

Բժիշկների խոսքերով՝ հիվանդները պետք է մի քանի ժամ հերթ կանգնեն: Սա այն պատճառով, որ չկան բավականաչափ բժշկական միջոցներ: Որոշ բժիշկներ նույնիսկ վախենում են աշխատանքի գնալուց: 

Ուրբաթ օրը հայտարարել են, որ նոր հիվանդանոցներ են կառուցելու: Դրանք 1000-ից ավել կլինեն: 

Ներկա պահին կորոնավիրուսն ավելի ու ավելի է տարածվում: 

Նոր հիվանդանոցները շահագործման կհանձնվեն փետրվարի 3-ին: Դրանք կկառուցվեն Ուհանի ծայրամասում: 

Համացանցում արդեն հայտնվել են տեղում աշխատող շինարարական սարքավորումների կադրերը:

Картинки по запросу Коронавирус

Նմանատիպ դեպք եղել է 2003 թվականին, երբ Չինաստանում տարածվել է պնևմանիա, որը խլեց ավելի քան 770 մարդու կյանք: 

2003 թվականի ապրիլին Պեկինում 7 օրվա ընթացքում նոր հիվանդանոց ստեղծվեց:

Картинки по запросу Коронавирус

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել