Բանակը մեր երկրի անվտանգության թիվ մեկ երաշխավորն է։

Բանակն է մեր պաշտպանը, սակայն այն այսօր ունի մե՛ր պաշտպանության կարիքը։ Պաշտպանություն ոչ թե արտաքին թշնամուց, այլ ներքին մթնոլորտից ու կառավարման որակից։

Սահմանադրության ընթերցումն այլ եզրակացության տեղ չի թողնում։

Մեջբերում եմ ՀՀ սահմանադրության 155–րդ հոդվածի (Զինված ուժեր) որոշ հատվածներ. «Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են: Զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը եւ այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին:

Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է»։

Շնորհավո՛ր տոնդ, բանա՛կ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել