Tert.am-ը գրում է.

Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի հրաժարականը նվազագույն գործողությունն էր, ինչը պետք է աներ տվյալ ավագանու անդամը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր ենթադրյալ ֆեյսբուքյան էջը տարածած «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի հրաժարականին:

 «Մյուս կողմից պատասխանատվությունն այստեղ անհատականացնել պետք չէ, որովհետև դա մեկ անհատի խնդիր չէ, դա այն մթնոլորտն ու հռետորաբանությունն է, որը ձևավորվել է իշխող ուժի կողմից: Հիմա պարզապես երիտասարդը որոշեց իր մասով իր «ներդրումը» ունենալ գործում, պարզապես չափն անցավ, բայց դա չի նշանակում, որ ընդհանուր առմամբ մթնոլորտը դրան չի նպաստել: Իրականում մթնոլորտը նպաստել է և սա շարունակել չի կարելի»,- շեշտեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել