Tert.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին լուծում տալու ցանկացած քայլի մասին իշխանությունները տեղյակ կպահեն, քայլեր արդեն եղել են՝ նույն ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենքը, նաև՝ ԱԺ ձեռնարկած քայլերը, որոնք հենց ճգնաժամը լուծելու նպատակ ունեին, բայց քանի դեռ լուծում չի ստացել, շարունակելու են քայլեր ձեռնարկել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի լուծման մասին ՀՀ վարչապետը ընդհանուր առմամբ խոսել է. «Կարծում եմ՝ և՛ գործադիրը, և՛ օրենսդիրը համատեղ քայլեր կձեռնարկեն, որպեսզի ՍԴ ճգնաժամին լուծում տան»,-ասաց նա՝ նշելով, թե սահմանադրական փոփոխությունները կարող են լուծման մի ճանապարհ լինել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել