«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հունվարի 31-ին նիստ է նշանակել․ օրակարգում բուհի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի հարցն է։ Սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունը, քանի որ չունի նախընտրելի թեկնածու, որոշել է սաբոտաժ կազմակերպել։

Հանձնաժողովի որոշ անդամներ կբացակայեն այդ նիստից, եւ քվորում չապահովելու պատճառով նիստը կտապալվի, եւ ըստ այդմ՝ ընտրությունները նախանշված ժամկետում չեն կայանա։

Ի դեպ, պատահական չէ, որ Կապանում իր ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2 տարի բուհերում ռեկտորների ընտրություններ չեն լինելու, կառավարությունը երկու տարով բուհերում ժամանակավոր կառավարիչներ է նշանակելու, մինչեւ կրթական համակարգը բարեփոխեն եւ ռեկտորների թափուր պաշտոնների համար մրցույթներ հայտարարեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել