Չինական կորոնավիրուսով հիվանդացածների ընդհանուր թվի 80 տոկոսը 60 տարեկանից բարձր մարդիկ են: Այդ մասին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան:

«Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ նաև հրապարակված վիճակագրության պաշտոնական տվյալներից մեզ հայտնի է, որ հիվանդացածների թվի 80 տոկոսը 60 տարեկանից բարձր տարիք ունի, և գործնականում բարդ դեպքերով բոլորի մոտ եղել է ու կա համընթաց սոմատիկ ախտաբանություն»,- ասել է Պոպովան Մոսկվայում կայացած ճեպազրույցում:

Հիվանդացած երեխաների ընդհանուր թվից 15-ից ցածր տարիքի են ընդամենը երկուսը, ընդգծել է Պոպովան, հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել