Հարավային Կարելիայի Ալերգիայի եւ շրջակա միջավայրի ֆիննական իստիտուտի տնօրեն Կիմմո Սաարինենը պատմել է այն մասին, թե ինչի կարող է բերել ձմռանը ձյան բացակայությունը, հայտնում է YLE հրատարակությունը:

Նրա խոսքերով գարնանը ձյան հալչելու ժամանակ լճակներում սկսում են բազմանալ մոծակները: Ձյան արագ վերջանալուց հետո նրանք կկորցնեն իրենց սովորական միջավայրը, որը նպաստավոր է բազմանալու համար:

Դա, իր հերթին, կազդի փոքր միջատներով սնվող թռչունների սննդի վրա:

Սաարինենը նաեւ հավելել է, որ ձյան բացակայությունը կարող է բերել բերքատվության անկման, քանի որ ձյունը խոնավության աղբյուր է հողի համար եւ աշնանացանը պաշտպանում է ցրտահարությունից եւ քամուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել