Իրվայնի Կալիֆորնիական համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ մթնոլորտում գտնվող վարակների մեծ մասը, որոնք մասնակցում են ամպերի եւ մարդկանց մոտ ասթմայի առաջացմանը, իրականում սնկային սպորներ են: Այս մասին հայտնում է Science Alert-ը:

2016 թվականին հետազոտողները մեկ ամիս շարունակ փորձանմուշներ են վերցրել 20-60 նանոմետր տրամագծով մասնիկներ որսացող սարքի միջոցով, որից հետո դրանք դասավորել են բարակ պլատինե թելի վրա: Ցնդելուց հետո հետազոտել են ստացված գազերը, որոշելով նրանց քիմիական կազմությունը:

Գիտնականների խոսքերով, օդում գտնվող սպորները ներծծում են ջուրը, ուռչում են եւ պայթում են բաժանվելով 30 նանոմետրանոց մասնիկների: Այս մասնիկներն ընդունակ են ավելի խորը ներթափանցել թոքերի մեջ: Դա էլ բացատրում է այն, որ մարդկանց մոտ ասթմայի նոպաներն ավելի շատ սկսվում են անձրեւների ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել