Ալեն Սիմոնյանի հարցազրույցն «Ազատություն» ՌԿ-ին տեսե՞լ եք։ Ո՞վ կարող է ինձ բացատրել, թե ինչու է Փաշինյանի իշխանությունն այսքան անխիղճ ձևով ստորացնում իր իսկ հաճախորդներին։ Բոլորին հերթով ստյոպա սաֆարյան են դարձնում։ Մարդը վեր է կացել ու «վկայություն» է տալիս, իբր Վանեցյանը հենց իրեն է զանգել ու փոխանցել Հրայր Թովմասյանի՝ իշխանություններին ծառայություն մատուցելու առաջարկը։ Ստեղ են ասել, թե աղվեսի վկան իր պոչն է։

Բայց դա դեռ մի կողմ։ Ուրեմն էս հերթական ստյոպասաֆարյանը, որ ԱԺ-ում փոխխոսնակ է աշխատում, գիտե՞ք ում է քննադատում իր խոսքում։ Բռնվեք։ Քծնողներին։ Եվ դա այն դեպքում, երբ նույն հարցազրույցի ընթացքում ինքն այնքան է քծնում Փաշինյանին, որ մարդու սիրտ է խառնում։

Ու հիմա նստած մտածում եմ, որ կարողա՞ Արթուր Դանիելյանն ամեն դեպքում սխալվում է, երբ ասում է, թե այս իշխանությունն ամենաարդար բանն է, որ տեղի է ունեցել մեր ժողովրդի հետ վերջին տարիների ընթացքում։ Ախր էս խեղճ ժողովուրդն էտ ի՞նչ է արել, որ Նիկոլ Փաշինյանի ու Ալեն Սիմոնյանի պես կառավարիչների է արժանացել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել