Panorama.am-ը գրում է.

Վայոց ձորում 2019 թվականի սեպետմբերին ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակում փոփոխություն չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։

«Փոխգնդապետի վիճակը չի փոխվել, նույնն է, ինչ առաջին օրերին ասել ենք։ Այսինքն՝ որևէ փոփոխություն՝ ոչ դրական, ոչ բացասական, չկա»,- նշեց փոխնախարարը։

Նշենք, որ Արա Մխիթարյանը հոսպիտալ է տեղափոխվել փակ գանգուղեղային վնասվածքով, բավականին մեծ արյունազեղման  օջախով, ուղեղի աջ կիսագնդի դիսլոկացիայով, անգիտակից վիճակով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել