Ամերիկացի ռեփեր Lil Nas X-ի եւ քանթրի կատարող Եռյ Բիլի Սայրուսի «Old Town Road» երգի տեսահոլովակը «Գրեմմիի» է արժանացել որպես լավագույն տեսահոլովակ: Այս մասին հաղորդում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքը:

«Old Town Road» երգը քանթրի կատարողը հանրությանը ներկայացրել էր 2018 թվականի դեկտեմբերին, իսկ 2019 թվականի ապրիլին գրվեց երգի ռեմիքս տարբերակը ռեփեր Lil Nas X-ի կողմից:

«Գրեմմի» ստանալու համար այս անվանակարգում պայքարում էին բրիտանական դուետ The Chemical Brothers-ի «We’ve Got To Try»-ը, ամերիկացի երգիչ Հերի Կլարկ կրտսերի «This Land»-ը, բրիտանացի երգչուհի FKA twigs-ի «Cellophane»-ը, ինչպես նաեւ շվեդ կատարող Tove Lo-ի «Glad He’s Gone» տեսահոլովակները:

«Գրեմմի» մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում հունվարի 26-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել