Դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոն կորել է Մեքսիկայում: Այդ մասին Instagram-ում հայտնել է հասարակայնության հետ կապերի հարցերով նրա տնօրեն Յան Տրունցեւը: Նրա խոսքով՝ արդեն մեկ օրից ավելի է, ինչ Անդրեյչենկոյի հետ կապն ընդհատվել է: Հունվարի 25-ին 63-ամյա դերասանուհին Կանկունում հյուրընկալվել էր ընկերուհուն: Հանդիպումից հետո նա գանգատվել էր հոգնածությունից եւ վատ ինքնազգացողությունից:

«Այն բանից հետո, երբ նա ավտոմեքենա է նստել, այլեւս կապի մեջ չի մտել: Նա մեքենայի ղեկի առջեւ պետք է լիներ շուրջ մեկ ժամ»,- գրել է Տրունցեւը: Մինչդեռ արտիստուհու ներկայացուցիչը նրա հեռախոսահամարներից ոչ մեկով չի կարողացել կապվել: Նատալյա Անդրեյչենկոն ՌԽՖՍՀ դաստակավոր արտիստուհի է: Լայն հանրությանը հայտնի է «Ցտեսություն, Մերի Փոփինս», «Ռազմադաշտային սիրավեպ», «Մցենի գավառի լեդի Մակբեթը» կինոնկարներում խաղացած դերերի շնորհիվ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել