Hraparak.am-ը գրում է.

Իշխանություն-Հրայր Թովմասյան հեռակա մենամարտը նոր փուլ է մտնելու․ Սահմանադրական դատարանի նախագահը որոշել է դատական հայց ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ նրա ֆեյսբուքյան վերջին գրառումների հետ կապված։ Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը գրառում էր արել, որտեղ նշել էր․ «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը»:

Թովմասյանի մյուս պաշտպանից՝ Միհրան Պողոսյանից հետաքրքվեցինք, հայցն արդեն ներկայացրե՞լ են, ի՞նչ բովանդակությամբ է այն, պատասխանեց․ «Եթե պարոն Մակինյանի հրապարակածները մեկ ամբողջության մեջ դիտեք, կպարզեք։ Մենք այդ հանձնարարությունը ընդունել ենք, բովանդակային առումով չենք բացահայտելու այժմ»։

Հարցին՝ զրպարտության մասի՞ն է խոսքը, Պողոսյանը տվեց դրական պատասխան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել