Շատերը գուցե և զուտ ինտուիտիվ հասկանում են, որ գալիք ամիսները վճռորոշ են լինելու հայկական պետությունների համար: Սակայն քչերն են հասկանում, որ դա անմիջականորեն կապված է գլոբալ պրոցեսների հետ, որոնք նույնպես կվճռվեն գալիք ամիսներին:

Չորս օր առաջ՝ հունվարի 23-ին, Իսրայելում Հոլոքոստին նվիրված 5-րդ համաժողովի շրջանակներում, բացելով Լենինգրադի շրջափակմանը նվիրված հուշարձանը, Վլադիմիր Պուտինը հանդես եկավ առաջարկությամբ: Պուտինն առաջարկեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներին հանդիպել ցանկացած վայրում և քննարկել աշխարհի ապագան: Վերջին անգամ դա տեղի էր ունեցել ՄԱԿ-ը ստեղծելիս, երբ ամփոփվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները, և գծվեցին ազդեցության զոնաներն ու մարտի կանոնները: Պուտինը ակնարկում է, որ նա հաղթել է, և եթե արևմտյան գործընկերները չեն ուզում, որ իրենց երկրներում ներքաղաքական խնդիրները խորանան, լավ կլինի՝ ընդունեն իր առաջարկը և գծեն նոր կանոններով ապրող նոր աշխարհ:

19-րդ դարում աշխարհի ՀՆԱ-ի 65%-ին տիրապետող անգլոսաքսերը ստիպված էին հաշվի նստել 20-րդ դարի կեսին այդ ցուցանիշի կրճատման փաստի և դրանից բխող աշխարհաքաղաքական վերադասավորումների հետ: ՄԱԿ-ի ստեղծման պահին նրանք վերահսկում էին աշխարհի ՀՆԱ-ի 48%-ը: Հիմա ադ ցուցանիշն արդեն հասել է 32%-ի, իսկ Չինաստանն ակտիվորեն կրճատում է 16%-անոց բացը: Ըստ այդմ, աշխարհի տերերը նոր «ագավոռկա» պիտի կապեն:

Ֆրանսիան և Չինաստանը դրական են արձագանքել առաջարկին: Արձագանք դեռ չկա միայն ԱՄՆ-ից ու ՄԹ-ից: Նրանք փորձում են բանակցությունների մեջ մտնելուց առաջ ամրացնել սեփական դիրքերը: Բնական է, որ մինչև նոր «ագավոռկի» հաստատումը բանակցող կողմերը փորձելու են հնարավորինս պնդացնել սեփական դիրքերը և թուլացնել հակառակորդինը, օրինակ՝ տարատեսակ համաճարակներով, դեղին ժիլետներով, իմպիչմենտներով և նույնիսկ թավիշին օգնության հասած ինդեքսներով և այլն: Եթե ինդեսքները չօգնեն, իսկ դրանք ակնհայտորեն չեն օգնում հայկական պետությունների գալիք ապազավթումը որպես զիջում ներկայացնելու գործում, ապա կձեռնարկվեն ավելի կոշտ միջոցներ:

Այս ամենին մենք պետք է պատրաստ լինենք: Մեր խոհեմությունն ու կամքն է լինելու նոր աշխարհակարգում սեփական պետություններ ունենալու իրավունքը ամրագրելու գրավականը: Անշուշտ, մեր պետությունը զավթած գործակալներին պետք է սանձած պահենք, բայց չմոռանանք գլխավոր նպատակի մասին, չտրվենք սադրանքների, մանիպուլյացիաների ու չշեղվենք:

Հ.Գ. Հերթական մի վարկանիշային աղյուսակ պնդում է, որ անցած տարի Հայաստանը բարելավել է սեփական դիրքերը անվտանգության առումով: Մենք մտել ենք աշխարհի տասը ամենաանվտանգ երկրների ցանկը, մինչդեռ իրականում հանցավորության բոլոր հոդվածներով վիճակագրական աճը տասնյակ տոկոսներով է: Փաշինյանը վաղը կարա իր քաղաքական հակառակորդի զավակին ուղիղ եթերում ուտի, միևնույն է, ժողովրդավարության, մարդու իրավունքների, անվտանգության, հիմնարար ազատությունների ու նույնիսկ երեխա չուտելու վարկանիշներում Հայաստանը կտրուկ կբարելավի իր դիրքերը: Իրենց պետք է Փաշինյանը մնա գոնե ևս մի քանի ամիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել