Tert.am-ը գրում է.
Շատ անլուրջ գործընթաց է սկսել Նիկոլ Փաշինյանը: Այս ամենն անլրջացնում է այն, ինչն ինքն արել է մինչև հիմա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի՝ իրեն նվիրած գրիչի վերաբերյալ գրառմանը։
«Երբ վարչապետը ստիպված է լինում նման հարցերով զբաղվել, դա նշանակում է, որ իր ամբողջ թիմը ոչ մի բանով զբաղված չէ և իր տեղում չէ»,- նշեց նա:
Հարցին, թե «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ի՞նչ կերպ է արձագանքելու վարչապետի գրառմանը, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց. «Դեռ չենք քննարկել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2020/01/27/Gorgisyan/3194983
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել